Շատ լավ եմ գնահատում Արցախի պարետի աշխատանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝

«Փորձում են քննադատել, բայց արդեն տեսեք ինչքան երկար ժամանակ է, Արցախն ինչպես է կարողանում դիմակայել: Իհարկե, վարակի մուտքն անխուսափելի է, ընդամենը պետք է քայլերի հերթականությունը ճիշտ անել, եւ այդ առումով բավական բարձր մակարդակով արվում է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հանդիպելու է Արցախի խորհրդարան անցած ուժերի հետ եւ հնարավո՞ր է կոալիցիա կազմի այդ ուժերի հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Պարտադիր չի կոալիցիա: Համագործակցություն բոլորի հետ լինելու է՝ անկախ ամեն ինչից: Կոնկրետ մի քանի օրից կսկսեմ իմ հանդիպումները քաղաքական ուժերի հետ, կմտածենք մեր խլգավոր խնդիրների մասին»:

Նա ընդգծեց, որ նկատի ունի բոլորին, այդ թվում Մասիս Մայիլյանին, Սամվել Բաբայանին. «Ես մեր երկրում ոչ մեկի հետ պրբլեմ չունեմ, նրանք բոլորն իմ բարեկամները, հարզատներն ու ընկերներն են»: