Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Արդեն հայերենով կարող եք ստանալ Վրաստանում կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը», նշված է հաղորդագրությունում։





























