63-ամյա Ծիսանա Ռեւազիշվիլին Վրաստանի Կախեթիի Վազիսուբանի գյուղում վայր է ընկել սեփական տան պատուհանից, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Կինը կոտրել է ոտքը եւ հիմա գտնվում է հիվանդանոցում:

Հարեւանների կարծիքով, Ծիսանան ընտանեկան բռնության զոհ է: Նրանք պնդում են, որ տարիքով կինը պատուհանից վայր է ընկել ոչ առանց ամուսնու օգնության: Սակայն ինքը` տուժածը հերքում է դա, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: