Ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեցին Քրեադատավարական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունները (կողմ՝ 111, միաձայն):
Պատգամավորները, սակայն, երկրորդ վերջնական ընթերցմամբ չընդունեցին՝
Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 1, դեմ՝ 89, ձեռնպահ՝ 3), որը նախաձեռնել էր իշխող «Իմ քայլը» դաշինքը,
«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 34, դեմ՝ 79), որը նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:





























