Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել է բջջային GPRS ինտերնետ օգտագործողների թիվը. 2010թ. բաժանորդների թիվը կազմել է 1,1 մլն` 2009թ. 550 հազարի համեմատ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանը ի պատասխան հայտնում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
ՀԾԿՀ տեղեկատվության համաձայն՝ վերջին 1 տարում Հայաստանում էապես նվազել է ամրացված հեռախոսացանցով (Dial-up)` բաժանորդների թիվը։ Dial-up բաժանորդների թիվը 2009թ. կազմել է 65 497, իսկ 2010թ.՝ 47 088։
Լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից 2009թ. օգտվել է 13799, իսկ 2010 թ.՝ 70950 բաժանորդ, աճը`5.1 անգամ:
Հետաքրքրական է, որ USB modem (ֆլեշկաներով) ինտերնետ օգտագործողների թիվը 2009թ.-ին եղել է 0, իսկ 2010թ.` 31 062 բաժանորդ։





























