Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է եւս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաեւ կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ:

Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար, տեղեկատվական շտաբը կրկին կոչ է անում հետեւել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: