Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում մեծացել է 6,4 մլրդ դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին:
Երեքշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում առեւտրի փակման ժամանակ Amazon-ի ակցիաների գինն աճել է 5,3%-ով՝ կազմելով մեկ ակցիայի համար ռեկորդային 2238 դոլար:
Ընդ որում, նրա կնոջ՝ Մակկենզի Բեզոսի կարողությունը մեծացել է 2,2 մլրդ դոլարով՝ հասնելով 44,8 մլրդ դոլարի:
Ամսագրի փորձագետների հաշվարկներով՝ Բեզոսի կարողությունը կազմում է 113 մլրդ դոլար՝ տարեկան կրճատվելով 18 մլրդ դոլարով: Ըստ Forbes-ի աշխարհում ամենահարուստ երկրորդ մարդու՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 98 մլրդ դոլար:
Amazon-ը, որն ինտերնետով ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում, հիմնվել է Բեզոսի կողմից 1994 թվականին: Գրքերի եւ երաժշտական սկավառակների վաճառքից կորպորացիան հասել է մինչեւ տեսագրությունների, տեսախաղերի, կենցաղային տեխնիկայի վաճառքի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում առաջին կորպորացիան է, որն իր կայքի օգտատերերին առաջարկել է ֆիլմերի վճարովի բեռնում՝ առանց ինտերնետի միանալու դիտման հնարավորությամբ:




























