Ամերիկյան Apple կորպորացիան կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու նպատակով հասանելիություն է տրամադրել նավիգացիոն տվյալներին, որոնք գրանցվում են Apple Maps-ով (Apple-ի քարտեզներով): Երեքշաբթի ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ նոր գործառույթը թույլ կտա հետեւել այս կամ այն տարածաշրջանում մարդկանց տեղաշարժերի գոյություն ունեցող միտումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծառայությունը տեղեկությունները կստանա օգտատերերի կատարած երթուղիների հարցումներից: Ընդ որում՝ Apple-ը չի կատարի բջջային սարքերի տերերի տեղաշարժերի հաշվառում, ստացված տեղեկությունները կապված չեն լինի նրանց անձնական էջերին: Տվյալները հասանելի կլինեն միայն վիճակագրության ձեւով. դրա շնորհիվ, օրինակ, տեղական իշխանությունները կկարողանան գնահատել, թե կարանտինի ժամանակ մարդիկ առավելապես տրանսպորտի որ տեսակներից են օգտվում:
Նոր գործառույթի համար ստեղծվել է առանձին կայք, որտեղ կարելի է ծանոթանալ աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղաշարժման միտումներն արտացոլող գրաֆիկներին:
Ապրիլին ավելի վաղ կարանտինի ժամանակ ամբողջ աշխարհում մարդկանց տեղաշարժին հետեւող կայք էր թողարկել ԱՄՆ-ից մեկ այլ կորպորացիա՝ Google-ը:




























