ԵՄ-ում հայտարարել են, որ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը հիմքեր չունի, հաղորդում է ՏԱՍՍ-ըԼ

Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Խորապես ցավում ենք ԱՄՆ-ի այդ որոշման համար: Որեւէ հիմք չկա՝ արդարացնելու այդ քայլն այն պահին, երբ պետք են ավելի շատ ջանքեր՝ կորոնավիրուսի պանդեմիան թուլացնելու համար»,- ասել է նա: