Եկեղեցին բարենորոգման խնդիր ունի, դա ակնհայտ է: Առհասարակ բոլոր ժամանակակից եկեղեցիներն էլ նման խնդիր ունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:՛

«Ժամանակակից կյանքը արագ է փոխվում, և քիչ ինստիտուտներ կան, որոնք կարողանում են նման արագությամբ արձագանքել փոփոխություններին, հատկապես եկեղեցիների նման ավանդական ու պահպանողական կառույցները:

Սակայն իրենցքայլականները չեն, որ պետք է դրա մասին խոսեն, դա իրենց հնարավորություններից վեր է: Դա շատ բարդ, նուրբ դաշտ է: Սկզբից փորձեք պետություն կայացնել, օրինակ` Քաղավիացիան, որից հետո անցեք մյուս` հարակից խնդիրներին»,– գրել է նա: