Ամերիկյան զինվորականները նոր ծրագրեր են մշակում, որոնք թույլ կտան կեղծ հաշիվներ ստեղծել Facebook եւ Twitter ցանցերում` քարոզչություն անելու նպատակով:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հետ պայմանագրով այդ գործողությամբ զբաղվում է Կալիֆորնիայում գտնվող մի ընկերություն: Նոր մշակումների միջոցով մեկ զինվորականը կարող է միաժամանակ կառավարել մի քանի էջեր` տեղեկություններ հրապարակելով:

Ըստ պայմանագրի, յուրաքանչյուր կեղծ անձ պետք է համոզիչ պատմություն ունենա, բնավորոթյուն եւ այլ դետալներ, որոնց շնորհիվ օգտվողները կվստահեն նրան:

Ծրագիրը մշակվում է տարբեր լեզուների համար, ինչպիսիքն են արաբերենը, ֆարսին, ուդուն, փուշտուն եւ այլն: