Իրանում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան կեսն ապաքինվել է: Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապաքինվել է 49 933 պացիենտ: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 76 389-ի, հաղորդում է Mehr-ը:

Իրանի ԱՆ տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում մահացել է 94 պացիենտ: Մահացածների ընդհանուր թիվը հասնում է 4777-ի:

Մոտ 3643 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: