Կառավարության աջակցության փաթեթներով ավելի քան 10 մլրդ դրամի չափով 220 հայտ է բավարարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի զարգացման եւ կայունության դեպարտամենտի պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ միջոցները տրամադրվել են տարբեր նպատակներով, այդ թվում՝ աշխատավարձերի վճարում, հումքի գնում եւ այլն: «Կառավարությունը լավ հնարավորություններ է ստեղծել մասնավոր սեկտորի համար, որպեսզի վերջինս օգտվի ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից՝ տրամադրելով վերաֆինանսավորման, համաֆինանսավորման գործիքներ եւ վարկային տոկոսադրույքների արտոնություններ»,- նշեց նա:











