Սեանտոր Էլիզաբեթ Ուորենը իր աջակցությունն է հայտնել նախագահական ընտրություններում դեմոկրատների կողմից նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությանը։ Մասաչուսեթսից դեմոկրատը, ով Բայդենի մրցակիցն էր փրայմրիզում, այդ հայտարարությունն առցանց է արել, հայտնում է CNBC-ը։

Նա հայտարարել է Բայդենին, որպես դեմոկրատների կողմից նախագահի ակնհայտ թեկնածուի, աջակցելու մասին։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Բարաք Օբաման իր աջակցությունը հայտնեց Բայդենին։ Սենատոր Բերնի Սանդերսը՝ Բայդենի վերջին հիմնական մրցակիցը, երկուշաբթի օրն էր աջակցություն հայտնել նախկին փոխնախագահին, այն բանից հետո, երբ ինքը դուրս էր մնացել մրցապայքարից։

Ուորենի աջակցության դեպքում դեմոկրատների բոլոր լուրջ թեկնածուները կսատարեն Բայդենին։