Սպիտակ տունը չպետք է դադարեցնի ԱՀԿ- ֆինանսավորումը կորոնավիրուսի գլոբալ պանդեմիայի ժամանակ: Այս մասին հայտարարել է  Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, հաղորդում է CNBC-ը: 

Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ֆինանսավորումը դադարեցնելու իր մտադրության մասին:

«Առողջապահության ոլորտում ճգնաժամի պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր է: Դա կարագացնի կորոնավիրուսի տարածումը: Աշխարհը հիմա առավել քան երբեւէ ունի ԱՀԿ-ի կարիքը»,- ասել է Գեյթսը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՀԿ-ն սխալներ է թույլ տվել, որը հանգեցրել է մարդկանց մահվան: