Արցախում կորոնավիրուսով վարակված 6 պացիենտներից երկուսն արդեն ապաքինվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անցկացվել է 75 թեստ:

Նա պարզաբանեց, որ այդպիսով 3 օջախներից 1-ը հայտնաբերվել է:

«Դա խոսում է այն մասին, որ մոտ օրերս որոշ սահմանափակումներ կարող են հանվել: Հավելյալ ախտահանիչ աշխատանքներ կկատարվեն»,- նշեց պետնախարարը:

Նրա խոսքով՝ ԱՀ-ում մեկուսացված բոլոր քաղաքացիները մեկ ամսվա համար մթերքների պաշար են ստացել: