Չնայած ԱԴ ռեժիմին՝ ռազմական արդյունաբերության բոլոր պատվերներն իրականացվում են: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ Հայաստանի իշխանությունները երկարաժամկետ պատվերների սխեմա կմշակեն:

Արշակյանը նշեց, որ մոտ ապագայում կնշանակվի ռազմական արդյունաբերության կոմիտեի նոր ղեկավար:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի պետական ռազմական-արդյունաբերական կոմիտեն դուրս կգա ՊՆ կազմից եւ կվերահսկվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: Նման որոշում է կայացվել կառավարության նիստում: