Պաղեստինյան մրցակից երկու շարժումները` ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹԱՀ-ը  պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային միասնության կառավարություն ձեւավորելու վերաբերյալ:  Ինչպես հաղորդում է կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը, որոշվել է համընդհանուր ընտրությունների անցկացման ժամկետը:

Համաձայնությունը ձեռք է բերվել եգիպտական հետախուզության միջնորդության շնորհիվ, որն էլ հայտարարել է փոխզիջման ձեռքբերման մասին: Սակայն չի հաղորդվում, թե ով է եղել հիմնական միջնորդը:

Համաձայնության պաշտոնական ձեւակերպումը նախատեսվում է առաջիկայում Կահիրեում: