Չի բացառվում, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն կդառնա ինքնաֆինանսավորվող կառույց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի օրինակով։ Այդ մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում պարբերաբար տրամադրում են վճարովի արտոնագրեր թռիչքներ իրականացնելու համար, ինչը թույլ է տալիս նրանց կատարել իրենց գործունեությունն անկախության սկզբունքների հիման վրա։ «Հայաստանում այդ գործընթացն անվճար է, քանի որ ընդունված է համարել, որ Կոմիտեն պետական կառույց է եւ ֆինանսավորվում է պետության կողմից։ Պլանավորվում է, որ կփոխվի հնց Կոմիտեի կարգավիճակը»,-պարզաբանել է Փաշինյանը։





























