Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագիծը (կողմ՝ 115, ձեռնպահ՝ 2):

Դրանից բացի, խորհրդարանականները առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի: Դրանց թվում են՝

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 80, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 17),

«Պետական թոշակների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 15),

«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 115, ձեռնպահ՝ 1),

Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, ձեռնպահ՝ 3):