Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մտավախություն է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ներքո աշխարհի իշխանությունները կպահպանեն այն միջոցները, որոնք թույլ կտան վերահսկել յուրաքանչյուր անձ երկրի տարածքում: Իր այս տեսակետը գրողը եւ լրագրողը հայտնել է Միխայիլ Զիգարի հետ ինստագրմյան հարցազրույցի ժամանակ, փոխանցում է «Լենտա»-ն:
«Վտանգը, որ այդ միլիոնավոր տեսախցիկները, յուրաքանչյուր մարդու հսկողությունը` ուր է նա գնում, ում հետ է շփվում եւ նման այլ բաներ, կարող է օգտագործվել տոտալիտար նպատակներով, սա բացարձակ փաստ է: Եվ սա իրական վտանգ է»,- պատմել է նա:
Ըստ Պոզների` անկախ նրանից` երկիրը ժողովրդավարական է, թե ոչ, դրա ղեկավարությունը, «ավելի մեծ իշխանություն ստանալով, չի սիրում այն տալ ոչ մի տեղ եւ երբեք»: Ընդ որում, լրագրողը պարզաբանել է, որ ինքը չի հավատում մեծամասնության` պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությանը: Հաղորդավարը նշել է, որ մարդիկ հակված են, Ռուսաստանում` ավելի շատ, քան իրեն ծանոթ շատ այլ երկրներում, պատասխանատվությունը դնել իշխանության վրա, քանի որ, բնակչության կարծիքով, դա նրանց պատքն է:
Նա եզրափակել է, որ, ամենայն հավանականությամբ, «այդ համընդհանուր վերահսկողությունը», որն այժմ բացատրվում է անհրաժեշտությամբ, կարող է շարունակվել նաեւ որեւէ անհրաժեշտության բացակայության պայմաններում` «մեզ եւ ձեզ վերահսկելու համար»:
Ավելի վաղ Պոզները մեղադրել էր ռուսներին, ովքեր չեն հետեւալ կարանտինային կանոններին, անհոգության եւ անփութության համար: Լրագրողի խոսքով` կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի աղբյուր են դարձել նրանք, ովքեր արձակուրդ էին անցկացնում Եվրոպայում, մասնավորապես` Կուրշեվելում:
ршевеле.





























