Վրաստանում կսկսեն օգտագործել STOP COVID հավելվածը, հաղորդում է Newsgeorgia-ն:

Հավելվածը մշակել է ավստրիական ընկերությունը եւ առանց վճարման հասանելի է աշխարհի տարբեր երկրների համար: Այն թույլ է տալիս տեղեկացնել նրանց, ովքեր շփվել են վարակվածների հետ:

Յուրաքանչյուր օգտատեր ունի իր ID-ն, ինչը թույլ կտա սահմանել սոցիալական շփումները: Հավելվածը պահպանում է օգտատերերի միջեւ փոխգործակցության մասին տեղեկությունը, շփումների ամսաթիվը, դրանց տեւողությունն ու հեռավորության խախտման դեպքերը: Դրա համար օգտագործվում են Bluetooth, GPS եւ այլ տեխնոլոգիաներ:

Android-ի օգտատերերը հավելվածը կարող են ներբեռնել հետեւյալ հղմամբ:

iOS-ի օգտատերերը կարող են ներբեռնել այս հղմամբ