Իրանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կարող են հակամարտություն հրահրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այս մասին ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արագչին, հայտնում է Mehr-ը։

Արագչին անդրադարձել է ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների՝ նշելով, որ «թշնամիները փորձում են խափանել երկու հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները»։

Լեռնային Ղարաբաղով իրանական բեռնատարների տրանզիտի մասին պնդումները «իսկական սուտ են», ասել է նա՝ հավելելով, որ «հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ Իրանը «սկզբունքորեն դեմ է ցանկացած քայլերի, որոնք կարող են հակամարտություն հրահրել երկու հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւՀայաստանի միջեւ»։