Արեւմուտքը պետք է ավելին անի Չինաստանի կողմից ռազմավարական տեխնոլոգիաների, ներառյալ այնպիսի ընկերությունների ձեռքբերումը կանգնեցնելու համար, ինչպիսին է բրիտանական կիսահաղոդչային չիպերի ստեղծող Imagination Technologies-ը, հայտարարել է բրիտանական արտաքին հետախուզության «ՄԻ-6» ծառայության ղեկավար Ջոն Սոյերսը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ Չինաստանը ձգտում է ընդլայնել իր գլոբալ ազդեցությունը։ «Ես չեմ կարծում, թե դա էական սպառնալիք է այն տեսքով, որ ուներ Խորհրդային Միությունը «սառը պատերազմի» ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, լուրջ մրցակցություն կա տեխնոլոգիաների վերահսկման համար,- ասել է Սոյերսը,- Արեւմուտքը դեռ շատ բան պետք է անի, որպեսզի կախում չունենա Չինաստանից։ Մենք պետք է ավելին անենք, որպեսզի պաշտպանենք արեւմտյան տեխնոլոգիաները չինական ընկերությունների կողմից ձեռք բերվելուց, եւ ես կարծում եմ, որ ջանքերը, որոնք գործադրվում են, որ Չինաստանը ձեռք չբերի Imagination-ը, ճիշտ որոշում է»։
Imagination Technologies-ը 2017թ․ գնվել էր մասնավոր Canyon Bridge ընկերության կողմից։ Canyon Bridge-ին, իր հերթին, աջակցում է չինական պետական China Reform ընկերությունը։



























