ՄԻԳ-31 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարագանդայի մարզում, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ՊՆ-ին։
«2020թ․ ապրիլի 16-ին Կարագանդա քաղաքի մոտ ռազմական հերթապահության պատրաստվածության պլանային թռիչքի կատարման ժամանակ վթարի է ենթարկվել Ղազախստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-31 ինքնաթիռը։
Միջադեպը տեղի է ունեցել Կարագանդայի օդակայանից հարավ։ Թռիչքից հետո շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։ Կատապուլտացման հրաման ստանալուց հետո ռազմական օդաչուները ինքնաթիռն ուղղել են դաշտ, հեռացնելով բնակավայրից եւ համոզվելով, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, անձնակազմը կատապուլտացվել է։ Օդաչուները ողջ են»,- ասսվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է ավիացիոն միջադեպի հետաքննության հանձնաժողով։
Դեպքի վայր է ժամանել Ղազախստանի ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական ծառայության ջոկատը։





























