Իրանն այս տարի կտրուկ ավելացրել է հրապարակային  մահապատիժների թիվը։ 2011 թվականի սկզբից երկրում կախաղան է բարձրացվել 13 տղամարդ, գրեթե այնքան, որքան 2010 թվականի ողջ ընթացքում։

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող հրապարակային մահապատիժների հարցին։

Համաձայն կազմակերպության տվյալների՝ կախաղան է բարձրացվել 8 տղամարդ, որոնցից 2-ն՝ անչափահաս։ Նրանք մեղադրվում են բռնաբարության եւ սպանության  մեջ, հայտնում է MIGnews.com-ը։