Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստը տևեց բավական երկար՝ մոտ հինգ ժամ։ Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին Սերժ Սարգսյանը և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։





























