Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին` պաշտպանելով այն բարեփոխումները, որոնք նա խոստացել է իրականացնել, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
Կաթողիկոսը հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները կնպաստեն երկրում խաղաղությանն ու բարգավաճմանը: Նամակի վերջում նա վերահաստատել է Սիրիայի հայ համայնքի նվիրվածությունը պետականությանը եւ հավաստիացրել, որ հայ համայնքը վճռական է աշխատելու հանուն երկրի բարգավաճման:





























