Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 17-ին շարունակում է հերթական քառօրյա նիստերը. ընդհանուր օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը:

Նախօրդ օրը տեղի ունեցավ ԿԲ նախագահի թեկնածուի ընտրության քննարկումները; Ընտրությունը տեղի կունենա այսօր: ԿԲ նախագահի  պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ նիստերին զուգահեռ ժամը 10.30-ից մեկնարկում է ԿԲ նախագահի քվեարկությունը, որը կտեւի 2 ժամ. «Ես առաջարկում եմ այս երկու ժամվա ընթացքում գնալ քվեարկել, վերադառնալ, որ ամբողջը չկենտրոնանա ընդմիջման 30 րոպեի վրա եւ կորոնավիրուսի վարակման տարածման հավանականությունը մեր շրջանում քչանա»: