Համայնքներ կան, որ հնարավոր չէ, ոչ ոտքով, ոչ տրակտորով, նույնիսկ ձին է խափանվում կեսից գյուղ մտնելիս։ Այս մասին այսօր՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք ունե՞ն 500 կմ–ի ճանապարհային քարտեզը, որի աշխատաքնները պետք է սկսվեն։
«Այդ 500 կմ–ի մեջ արդյոք ներառվա՞ծ են այն բոլոր ռազմավարական համայնքները, որոնք պատերազմական իրավիճակում մենք չենա կարողանա այդ համայնքերով զինտեխնիկա տեղաշարժել։»,– ասաց պատգամավորը։
Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք տենդերների թափանցիկությունը վերահսկվելու է նախարարության կողմից. «Մենք նախկինում գիտեինք այդ ասֆալտների գեներալներին եւ գեներալուհիներին, ովքեր մշտապես շահում էին տենդերները եւ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ ուզում էինք գնալ Արցախ, այդ շահած ասֆալտները, որ անում էին, շատ դեպքերում հնարավոր չէր զինտեխնիկան տեղաշարժել։ Արդյոք շահած կզմակերպությունների առաջ դուք դնելու եք խնդիր, որպեսզի ներգրավվե այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, մասնագետ են, բայց զրկված են գումար աշխատելու հնարավորությունից»։











