Պետք է բոլոր դեպքերում շրջանառությունն արձանագրենք, հասկանալի է, որ շատ դեպքերում դա միկրոձեռնարկատիրություն է լինելու, բնականաբար, 24 միլիոնի շեմին չի հասնելու եւ ուղղակի մարդիկ հարկեր չեն վճարելու, բայց շրջանառությունը պետք է նաեւ ֆիքսել, որ իմանանք՝ առեւտրի ծավալները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
«Ինչ-որ մեկը որեւէ հանգստավայրում կամ ճանապարհներին կուկուռուզ է վաճառում, ապա համատարած պիտի ՀԴՄ տա՞ն»,- հարցրել էր Մելքումյանը
«Երբ այդ դաստավկան բերում են տուն, այդ դաստավկա անողը ՀԴՄ-ո՞վ պիտի գա։
Եթե ՀԴՄ-ն տեխնիկական պատճառով փչանում է, որեւէ տեղ գրած չէր, թե ինչքան ժամանակում պետք է այդ ՀԴՄ-ն փոխարինվի։
Իմ ներկայացրած նախագծի ընթացքում Կառավարությունն ընդունեց որոշում, որ լինի ժամով. 24 ժամով լինի քաղաքում, 72 ժամով՝ մարզերում։
Հիմա Սահմանադրության 39-րդ հոդվածով՝ պարտականության ստանձնումը պետք է միայն օրենքով լինի։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասով։ Այդ մի դրույթն էլ գրենք Հարկային օրենսգրքում, որ օրենքով այդ պարտականությունն ամրագրվի»,- հարցրեց Մելքումյանը։
Պապոյանն ասաց, որ իրավական տեխնիկայի հետ կապված հարցը պետք է իրավաբանների հետ քննարկել. «Նայց համաձայն եմ, որ չպետք է լինի ցանկացած պարագայում Սահմանադրության կամ օրենքների հետ խախտում։ Պետք է օրենքները բիզնեսների համար լինեն հեշտ ու հասկանալի։
Նախագծի այն մասը, որը վերաբերում է օնլայն առեւտրին, ապա այդ մասով կարգավորումներ եւ լրացումներ լինելու են, բայց քանի որ այս պահին դեռ աշխատում ենք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կլինի նաեւ համապատասխան լրացումները, բոլորս մինչեւ լիագումար նիտը կարող ենք նայել եւ քննարկել»։











