Իրանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ստեղծելու` Հայաստանի երկաթուղային ցանցը Իրանի միջոցով միջազգային ջրերին միացնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն, հաղորդում է Press TV-ն` վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը:

Փիլփայեի խոսքով` այդ երկաթուղային ցանցը ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը` Հայաստանի, 60 կլիոմետրը` Իրանի տարածքում:

Նա հավելել է, թե երկու կողմերի միջեւ համապատասխան Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, սակայն համաձայնագիրը դեռ չի կատարվել: Համաձայանգրի իրականացմամբ Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին կմիանա Բենդեր-Աբբաս իրանական նավահանգստի միջոցով:

Փիլփայեն նաեւ հայտարարել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում 624 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը, որը կկապի Իրանը Վրաստանի հետ: