Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է այն գաղափարը, որ Չինաստանն ավելի լավ է պայքարել կորոնավիրուսի բռնկման դեմ, քան արեւմտյան երկրները:
Financial Times-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չի կարելի համեմատել այն երկրները, որոնցում տեղեկատվությունն ազատ է տարածվել, եւ քաղաքացիները կարող են քննադատել իրենց կառավարություններին եւ երկրներին, որտեղ թաքցնում են ճշմարտությունը:
«Հաշվի առնելով այս տարբերությունները եւ այն, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում Չինաստանը, որին ես հարգում եմ, եկեք այդքան միամիտ չլինենք` ասելու համար, որ այն շատ ավելի լավ է պայքարել դրա դեմ,- ասել է Մակրոնը:- Մենք չգիտենք: Պարզ է, որ տեղի է ունեցել մի բան, ինչի մասին մենք չգիտենք»:





























