Մարալիկի հիվանդանոցի՝ կորոնավիրուսով ախտորոշված 10 բուժաշխատողներից մեկի մոտ ինքնազգացողության վատացում կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Ջերմություն է ունեցել, բժիշկներն այս պահին ստուգում են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոանավիրուս էր հայտնաբերվել, եւս 60 աշխատակից թեստավորվել էր, թեստի պատասխանները դեռ չեն ստացվել։