Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են ընդունել գործող օրենքներում: Դրանց թվում են. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ( 78` «կողմ», 29` «դեմ»), Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 106, միաձայն):

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել: Դրանց թվում են. Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 105, «դեմ»` 3), Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 108, միաձայն):

Խորհրդարանականները վավերացրել են նաեւ «Եվրասիական տնտեսական միության մաքսային գոտով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Համաձայնագիրը («կողմ»` 104, միաձայն), Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհների ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման մասին» («կողմ»` 105, ձեռնպահ` 4), «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը («կողմ»` 108, միաձայն):