Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 17-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության մշակած նախագծով առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առեւտրի կետերում, արգելել մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը եւ իրացումը:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 105 «կողմ» , 1 «ձեռնպահ» ձայներ։





























