Մեզ ուղղակի մեր գրասենյակ դիմող քաղաքացիները հիմնականում արեւմտյան սփյուռքից են, նաեւ Իրանից, Լիբանանից, սակայն անուղղակիորեն դիմողները, որոնք չեն զանգում, այլ տարբեր մարդկանց միջոցով, անհամեմատ շատ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ վերջերս Թուրքիայից 70-ից ավելի ՀՀ քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան. «Այս պահին Թուրքիայից ահազանգ չունենք հավելյալ ցանկացողների մասին, թեեւ կապի մեջ ենք համայնքի հետ»,-ասաց նա:











