Հայաստան տեղափոխված սիրիահայերի 85 տոկոսը վարձով է ապրում եւ դա իրենց եկամտի վրա մեծ բեռ է, քանի որ այս օրերին նրանք կորցրել են աշխատանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մարդիկ, որոնք արհեստով էին զբաղվում, այսօր արդեն չեն աշխատում, բայց ստիպված են վարձը վճարել, կանգնել են լուրջ խնդրի առջեւ: Այս պահին իրենց վերաբերող ծրագիր չկա, բայց մենք փորձում ենք ինչ-որ ձեւ գտնել, ծրագիր առաջարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որը մի կողմից խտրական չի լինի, այսինքն չի վերաբերի միայն սիրիահայերին, մյուս կողմից կկարողանա բավարարել այս յուրահատուկ պահանջը»,-ասաց Զարեհ Սինանյանը: