Իրանի խորհրդարանում սկսել են պատրաստվել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնանկության գործընթացին: Պատճառը, որ պատգամավորները մտադիր են իմպիչմենտի ենթարկել պետության ղեկավարին, նրա տարաձայնություններն են Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Չնայած Իրանի նախագահը պետության պաշտոնական ղեկավարն է, հոգեւոր առաջնորդը դե-ֆակտո լիազորությունների ավելի լայն շրջանակի է տիրապետում:

Ըստ պարբերականի, տարաձայնությունների վերջին ակնառու փաստը հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիի պաշտոնանկության փորձն էր:

Նախագահի եւ գերագույն առաջնորդի տարաձայնությունները նախկինում էլ են եղել: 2009թ. Ալի Խամենեին պաշտոնանկ էր արել առաջին փոխնախագահ Էսնֆանդիյար Ռահիմ Մաշեիին, իսկ Ահմադինեջադը նրան նշանակել էր իր աշխատակզմի ղեկավար: 2011թ. ապրիլին նախագահը առանց պատճառի պաշտոնանկ էր արել Մաշիեիին, ով, ի դեպ նրա խնամին է: