Ռուսաստանի Դաշնությունում Վսեվոլոժսկի քաղաքային դատարանը պետք է սիրային դրամայի տարրերով մի հետաքրքրաշարժ կրիմինալ պատմություն քննի: Թխահեր գեղեցկուհի Աննայի նկատմամբ կիրքը, ով մասնավոր մանկապարտեզների ցանցի սեփականատեր է, 38-ամյա հայաստանցու համար միանգամից երեք հոդվածով մեղադրանքի վերածվեց` բնակարանի անձեռնմխելիության խախտում, մեքենայի գողություն եւ բռնության կիրառմամբ մարդու առեւանգում, հայտնում է «Մոյկա 78» պարբերականը:
Ժամանակին Հայկին եւ Աննային կապում էին ռոմանտիկ հարաբերություններն ու համակեցությունը, բայց ինչ-որ պահի զույգը բաժանվել էր: Սակայն առեւտրային ընկերության տաքարյուն համասեփականատերը մոդելային արտաքինով թխահեր կնոջը կորցնելու մտքի հետ չէր համակերպվել:
Հետաքննության տվյալներով` անցյալ տարվա օգոստոսի 5-ի երեկոյան Հայկը եկել էր Յանինո քոթեջային գյուղ եւ ներխուժել էր նախկին ընկերուհու տուն: «Ապօրինի մկերպով ներխուժելով տուն` նա առեւանգել էր կնոջը` դանակ պահելով նրա կոկորդի մոտ եւ բռնւցքներով առնվազն 12 հարված հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Ինչից հետո, վերցնելով տուժածի ավտոմեքենայի բանալիները, վերջինիս տարել է հանգստի բազա, որտեղ եւ պահել է նրան ավելի քան 8 ժամ»,- հայտնել են Լենինգրադի մարզի դատախազությունում:





























