Բացահայտվել է iPhone 12-ի դիզայնը, հաղորդում է Lenta-ն:
Այս մասին հայտարարել են YouTube բլոգեր EverythingApplePro-ն եւ լրագրող Մաքս Վեյնբախը:
Նրանց խոսքով՝ iPhone 12, 12 Pro եւ 12 Pro Max մոդելներից մեկը կստանա TrueDepth էկրանի կտրվածք, 68,61 միլիմետր լայնությամբ կորպուս, դիսփլեյի լայնությունը՝ 2,52 միլիմետր:
Ինսայդերների խոսքով՝ ստորին հորիզոնական շրջանակի լայնությունը կկազմի 2,3 միլիմետր, ինչը կդառնա «մղձավանջ բոլոր Android սմարթֆոնների համար»:
Ինսայդերները նաեւ վստահ են, որ նոր ֆլագմանը կստանա Smart Connector միակցիչ աքսեսուարների միացման համար: Սմարթֆոնը կթողարկվի կորպուսի բաց կապույտ, մանուշակագույն եւ բաց նարնջագույն գույներով:











