Զվարթնոց օդանավակայնից այսօր՝ ապրիլի 17-ին, կայացել է Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տարհանող հատուկ չվերթը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացած օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը:
Ըստ նախատեսվածի՝ օդանավը Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին: Ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:
Դեսպանատունը տեղեկացրել է, որ սա տարհանման միակ չվերթն է Հայաստանից։





























