Հոնկոնգի ոստիկանությունը կալանավորել է նվազագույնը 14 խորհրդարանականների, ակտիվիստների եւ մեկ մեդիամագնատի անցյալ տարի հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը:
Կալանավորվածների թվում են 81-ամյա ակտիվիստ, նախկին խորհրդարանական Մարտին Լին, ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներ Ալբերտ Հոն, Լի Չուկ-Յանը, Աու Նոկ-Հին:
Ոստիկանությունը կալանավորել է նաեւ մեդիամագնատ, Apple Daily պարբերականի հիմնադիր Ջիմի Լեյին:
Նրանց անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած հակակառավարական ցույցերին մասնակցելու մեղադրանքներ են առաջադրվել դեռեւս փետրվարին:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը սկսվել էին ինքնավար տարածքի իշխանությունների կողմից վտանգավոր հանցագործներին դատելու համար մայրցամաքային Չինաստանին արտահանձնելու մասին օրենքի ընդունումից հետո:
Ցույցերը սկսվելուց հետո օրենքը չեղյալ է հայտարարվել, սակայն ցույցերը շարունակվել էին ու հանգեցրել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների:





























