Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի տաճարում ուղղափառ Զատկի նախօրեին՝ Ավագ շաբաթ վառվեց Բարեբեր կրակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Տաճարից ուղիղ հեռարձակում է կատարում ՆՏՎ հեռուստաալիքը:
Բարեբեր կրակը վառվել է Տիրոջ գերեզմանի քարանձավի վրա կառուցված մարմարե մատուռում, որտեղ եւ, ըստ ավանդության, թաղվել է Հիսուս Քրիստոսը:
Այս տարի կորոնավիրուսի համավարակի հետ կապված կրակը վառելու արարողությունը տեղի է ունեցել սահմանափակ թվով հոգեւորականների մասնակցությամբ եւ ուխտավորների բացակայությամբ, որոնք ավանդաբար ժամանում են շատ երկրներից: Կրակը վառելուց հետո Հունական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները այն հասցնում են Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆայի դարպասներ, որտեղ այն ստանալու են դեսպանությունների ներկայացուցիչները եւ այլ իրավասու անձինք: Այնուհետեւ պատվիրակությունները կրակը կհասցնեն Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղ կփոխանցեն համապատասխան երկրների ներկայացուցիչներին:











