Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում հանդես է եկել ВВС հեռուստաալիքին ուղղված խիստ քննադատությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի բացասական ընկալում ձեւավորելու համար:

«Կարդում եմ եւ ВВС դիտում: Դա ինչ-որ անհեթեթություն է: Ամեն ինչ, տոտալ առումով ամենը, ինչ Ռուսաստանից է գնում, Ռուսաստանի մասին է, բառերի, արտահայտությունների եւ զգացումների մանրակրկիտ ընտրություն է, որոնք պետք է ձեւավորեն իրականության բացասական ընկալում: «Մանրակրկիտ» բառի ներքո հասկանում են «միտումնավոր», «կանխակալ», «անգաժավորված»:

Սահմանափակումների միջոցառումները, կարանտինն ու ինքնամեկուսացումը, բժշկությունը, շքերթի չեղարկումը, դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները ВВС-ի շարադրմամբ պետք է խաչ դնեն Ռուսաստանի ընկալման վրա որպես համաշխարհային իրականության մաս՝ իր դրական ու բացասական կողմերով, ավանդույթներով ու առանձնահատկություններով, խնդիրներով ու ձեռքբերումներով:

Բրիտանական կարգավորողն այնքան է սիրում ռուսական լրատվամիջոցները տուգանել կամ տուգանքներով սպառնալ՝ տեղեկությունների չհավասարակշռված մատուցման համար: Իսկ ե՞րբ ВВС-ին կհասնեն: Վաղուց ժամանակն է գնահատական տալ այս սառը հաշվենկատությանը: Ո՛չ գթասրտություն, ո՛չ կարեկցանք, միայն պատվերի կատարում:

Հա, նաեւ ցանկություն կա ВВС-ով ավելի շատ տեղեկություններ ստանալ բուն Բրիտանիայի մասին: Մի ամաչեք, դուք ցույց տալու բան ունեք»,- նշել է Զախարովան: