Արաբական Միացյալ Էմիրություններում կսկսեն 5500 դոլարի տուգանել կորոնավիրուսի մասին բժշկական տեղեկատվության տարածման համար, եթե այն չհամապատասխանի պաշտոնական հայտարարություններին, հայտնում է Reuters-ը։

Երկրի իշխանությունների այս քայլը ուղղված է COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության եւ լուրերի տարածման դադարեցմանը։  

«Բոլոր անձանց արգելվում է հրապարակել եւ տարածել բժշկական տեղեկատվություն կամ ցուցումներ, եթե դրանք կեղծ են, մոլորությոն մեջ են գցում կամ պաշտոնապես հայտարարված չեն․․․»,- երկրի կառավարության հրահանգն է մեջբերում գործակալությունը։

Ընդ որում, նշվում է, որ տվյալ սահմանափակումը վերաբերում է «անձանց», սակայն այդ անձանց մեջ մտնում են արդյոք լրագրողները կամ ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչները, չի հստակեցվում։

Վերջին տվյալներով՝ ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6300 դեպք, 37 պացիենտ մահացել է։