Թուրքիան կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվով շրջանցել է Իրանին։ Դրանց թիվը հասել է 82 329-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոկան, տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ այդպիսով երկիրը Մերձավոր Արեւելքում կորանվիրուսով վարակվածների թվով առաջին տեղում է հայտնվել։

Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է վարակման 3783 դեպք, իսկ կորոնավիրուսի հետեւանքով մահերի թիվը կազմել է 1890։

1822 մարդ ապաքինվել է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսի թեսթ են արել 40 520 մարդու։

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է առաջիկա 15 օրերին 31 քաղաքներ ուղեւորությունների արգելքը երկարաձգելու մասին։