Պոտսդամում մայիսի 2-ին կբացվի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը, որի տնօրեն Հանս Ուլրիխ Շուլցի գլխավորած պատվիրակությանն այսօր` ապրիլի 28-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Գարեգին Բ-ն:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն իր օրհնությունն է բերել հյուրերին, ովքեր շարունակում են պրոֆ. Հերման Հոլցի աշխատանքը` ի հավերժացումն Հայ դատի պաշտպան, մեծ հումանիստ Յոհաննես Լեփսիուսի հիշատակի:
Նա մաղթել է, որ Աստված աշխարհը զերծ պահի այնպիսի եղեռնագործություններից, որ տեսավ հայ ժողովուրդը անցյալ դարասկզբին:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին:




























