Ռուսաստանի մայրաքաղաքում հրդեհ է տեղի ունեցել հայկական եկեղեցում:

Մոսկվայի հյուսիս-արեւելքում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում հրդեհման մասին ահազանգը ստացվել է ապրիլի 28-ին, ժամը 13-ի սահմաններում:

Հրդեհը տեղի է ունեցել Տրիֆոնովյան փողոցի շիհրապարակում, որտեղ կառուցվում է տաճարի շենքը:

Հրդեհի մարման համար մի քանի հրշեջ հաշվարկներ են մեկնել: Հրշեջների հմուտ գործողությունների շնորհիվ կրակը 20 րոպե անց մարվել է:

Հրապարակում գտնվող շինարարներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: