Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը որեւէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Կորեական կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։

Ընդ որում՝ նշվում է, որ «Հյուսիսային Կորեան վերլուծում է ԱՄՆ ղեկավարության կողմից ԶԼՄ-ներում անհիմն տեղեկատվության արտահոսքի պատճառը»։

«Երկու երկրների առաջնորդների միջեւ հարաբերությունները չպետք է օգտագործվեն անձնական նպատակով»,-հավելել է գործակալության աղբյուրը։